Ծխախոտի փոխարեն զինծառայողներին գումար կտրամադրեն. նախարար
Այսօր կայացած ՀՀ կառավարության նիստի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշեց, որ ծխախոտի փոխարեն զինծառայողներին հավելավճար կհատկացնեն:
Մասնավորապես, մարտական դիրքերում զինծառայողներին տրամադրվող օրական մեկ տուփ ծխախոտի փոխարեն հավելավճար կհատկացնեն, որպեսզի չծխողները կարողանան այն օգտագործել՝ ինչպես ցանկանան, իսկ ծխողներն իրենց նախընտրած ծխախոտը գնեն: