ՕՊԵԿ-ը նավթի համաշխարհային պաշարների նվազում է գրանցել
Աշխարհի զարգացած երկրներում նավթի պահեստային պաշարներն, ընդհանուր առմամբ, սկսել են նվազել գործարքի շնորհիվ: Այս մասին գրում է TACC գործակալությունը՝ հղում տալով Քաթարի էներգետիկայի նախարար Մուհամեդ բեն Սալեհ աս-Սադանի Լոնդոնում անցկացվող «IP Week» համաժողովում ունեցած ելույթին:
2016 թվականի նոյեմբերին Վիեննայում կայացած գագաթաժողովում ՕՊԵԿ-ի (Նավթ արդյունահանող երկրների կազմակերպություն) անդամ երկրները 2008 թվականից ի վեր առաջին անգամ որոշում են կայացրել կրճատել նավթի արդյուանահանման ծավալը` հասցնելով այն օրական 32.5 միլիոն բարելի:
«Այս տարվա երրորդ եռամսյակին ընդառաջ իրավիճակը նավթի պաշարների հետ կապված պետք է զգալիորեն բարելավվի: ԱՄՆ-ում պաշարներն աճել են, սակայն միջազգային ասպարեզում պաշարներն արդեն սկսում են նվազել»,- ասել է նախարարը:
Նշվում է, որ նավթի պահանջարկի աճն արագացել է: Եթե նախորդ տարի պահանջարկը կազմում էր օրական 1.2 միլիոն բարել, ապա այս տարի` 1.4 միլիոն բարել, որը նաև կավելանա: Ավելի վաղ ևս, նախարարն ասել էր, որ 2017 թվականի վերջին նավթի գները ստաբիլ վիճակի կգան՝ շնորհիվ ՕՊԵԿ-ի գործարքի: Ավելի ուշ, լրագրողների հետ զրույցում նա հայտարարել էր, որ ՕՊԵԿ-ի երկրները կատարում են պայմանագրի՝ նավթի արտադրության քչացման միայն 94 տոկոսը, իսկ ոչ անդամները՝ 50: