Անդրոմեդայի գալակտիկայում հայտնաբերել են մութ մատերիայի հետքեր
«ՆԱՍԱ»-ի հետազոտողների խումբը հայտնաբերել է անբացատրելի գամմա- ճառագայթումներ՝ Անդրոմեդայի գալակտիկայում: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Նշվում է, որ այն հայտնի է նաև որպես «Մ31»։ Դրանք կարող են լինել մութ մատերիայի հետքերը: Աստղաֆիզիկոս Պյերիկ Մարտեն մի շարք ուսումնասիրություններ է կատարել և ասել. «Մենք կարծում ենք, որ մութ մատերիան կուտակվում է Ծիր Կաթինի ու մյուս գալակտիկաների ներքին ոլորտներում, դրա համար էլ հստակ հետքի հայտնաբերումը մեզ շատ հետաքրքրել է»։
Հայտնագործությունն արվել է «Ֆերմի» գամմա-հեռադիտակի օգնությամբ, որը 2009 թվականին Ծիր Կաթինի կենտրոնում ֆիքսել էր մութ մատերիայի առաջին հետքերը: Մութ մատերիան մատերիայի հիպոտետիկ ձև է, որը չի արձակում էլեկտրամագնիսային ճառագայթում, ինչպես նաև ուղղակիորեն չի փոխգործակցում դրա հետ, ինչն էլ անհնար է դարձնում դրա անմիջական դիտարկումը։