Ադրբեջանը փնտրում է նոր «լուկաշենկոների»
Ադրեջանի բռնապետը ոգևորվելով բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործից Արցախ այցելած օտարերկրացիների նկատմամբ նոր հետապնդումներ է նախաձեռնում: Ըստ Ադրբեջանի Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության՝ ապշերոնյան սուլթանությունը քրեական գործեր է հարուցել Արցախի Ազոխի քարանձավում պեղումներ կատարող մի շարք գիտնականների, ինչպես նաև Եվրախորհրդարանի պատգամավորներ Ֆրանկ Էնգելի (Լյուքսեմբուրգ), Էլենի Թեոհարիսի (Կիպրոս) և Յարոմիր Շտետինայի (Չեխիա) նկատմամբ:
Բաքվին սարսափելի կատաղեցրել է, որ վերջիններս բավական ակտիվ տիդորդական գործունեություն էին ծավալել երկու օր առաջ Արցախում կայացած սահմանադրության բարեփոխման հանրաքվեի ժամանակ:
Պաշտոնական Բաքուն Արցախ այցելած և Ալիևի պահանջով Բելառուսում ձերբակալված և Ադրբեջանին հանձնված երեք երկրների՝ ՌԴ-ի, Ուկրաինայի և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ա.Լապշինից հետո բավական ոգևորվել է և ցանականում է «կենացները թանկացնել» և արդեն Բաքվի բանտերից մեկում տեսնել ոչ ավել ոչ պակաս Եվրախորհրդարանի պատգամավորների՝ցույց տալով,որ Լապշինի գործը եզակի չի լինելու:
Այսինքն, Բաքվին անհրաժեշտ են նոր «լուկաշենկոներ» լկտիացած Ալիևի այս ծրագրերն իրականացնելու համար, սակայն այս անգամ, իմ կարծիքով, Բաքվին սպասում է անհաջողություն: Նույնիսկ ծախու և ստոր արարած Լուկաշենկոն չի հանդգնի գործ ունենալ Եվրախորհրդարանի պատգամավորների հետ:
Չեմ հասկանում, իսկ ինչո՞ւ Ալիևը քրեական գործեր չի հարուցում և Ինտերպոլով հետախուզում չի հայտարարում Ֆրանսիայի ներքին գործերի նախարար, հայերի բարեկամ և բազմաթիվ անգամ Արցախ այցելած Բրունո լը Ռուի, աշխարհահռչակ իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեի և այլնի նկատմամբ: Ինչից կամ ումից է վախելում Ադրբեջանի փոխնախագահՄեհրիբան խանումի ամուսինը:
Ի դեպ, ազերիների Գլխավոր դատախազության հայտարարությունը, որ վերը նշված անձանց նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված չի համապատասխանում իրականությանը, քանի որ Ինտերպոլում շատ լավ տարբերակում են քրեական և քաղաքական հետապնդումները և թույլ չեն տալիս,որ Ադրբեջանի նման բռնապետությունը իրեն օգտագործի այլախոհրների, Ալիևին քննադատողների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու համար:
Հ.Գ.Հիմա էլ է ՀՀ ԱԳՆ-ն լռելու և հայտարարելու,որ ազերիների կողմից հետախուզվողները ՀՀ քաղաքցիներ չեն,իսկ նրանց կատարված տաժանակիր աշխատանքն էլ չի երևում: Տեսնե՞ս ՀՀ-ում Բելառուսի դեսպանը չի ցանկանում սրճել «ֆրանկոֆոնիստ» Էդուարդ Նալբանդյանի հետ և կիսվել Լուկաշենկոյի հակահայ ծրագրերով,քանի որ անպատիժ մնացած Բելառուսի բռնապետը պատրաստ է նոր ստորությունների Երևանի հանդեպ:
Գագիկ Համբարյան. ֆեյսբուք: