Ճապոնական «Nissan»-ի ղեկավարը հեռանում է պաշտոնից
Ճապոնական «Nissan Motor»-ի գործադիր տնօրեն Կառլոս Գոնը կհեռանա պաշտոնից: Նրան կփոխարինի Հիրոտո Սաիկավան: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով արտադրողի պաշտոնական կայքում զետեղված հայտարարությանը:
«Վերջերս «Mitsubishi Motors»-ում նոր պարտավորություններ ստանձնելով եւ հաշվի առնելով «Nissan»-ի բաժնետերերի առաջիկա ընդհանուր հավաքը՝ ես որոշեցի, որ ժամանակն է, որպեսզի Հիրոտո Սաիկավան ինձ փոխարինի «Nissan»-ի գործադիր տնօրենի պաշտոնում»,-ասված է Կառլոս Գոնի հայտարարությունում:
Սաիկավան իր գործառույթներին կանցնի ապրիլի 1-ից: