Արմեն Ռուստամյանը վթարի է ենթարկվել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ՝ երեկոյան ժամը 19:30-ի սահմաններում՝ իր ծառայողական մեքենայով վթարի է ենթարկվել ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը: Դեպքը տեղի է ունեցել Մյասնիկյան պողոտայում. Իրար են բախվել 3 մեքենա, այդ թվում՝ պատգամավորի վարած 032oo01 պետհամարանիշներով «Տոյոտան»:
Մեր տեղեկություններով՝ վթարը շատ թեթև է եղել և բարեբախտաբար չկան վիրավորներ: մեկնաբանությունների համար զանգահարեցինք Ռուստամյանին, սակայն հեռախոսն ահասանելի էր, իսկ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը որևէ տեղեկություն չուներ կատարվածից, ավելին՝ Ռուստամյանը չէր պատասխանել նաև նրա զանգերին»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: