Աբրահամ Մանուկյանին կփոխարինի որդին, ով Ներսիկ Նազարյանի փեսան է
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանն ընդգրկված չէ Ծառուկյան դաշինքի ոչ համամասնական, ոչ ռեյտինգային ցուցակում և հաջորդ ԱԺ-ում նա այլևս չի լինի: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց պատգամավորն ինքը:
«Ես եմ այդպես որոշել, մտածում եմ, որ պետք է մեր տեղը զիջենք երիտասարդներին»,- ասաց նա: Փոխարենը դաշինքի համամասնական ցուցակի 11-րդ տեղում է նրա որդին՝ Արթուր Մանուկյանը: Հայր Մանուկյանի փոխանցմամբ՝ որդին հիմա մեծաքանակ ներկրումներով և մեծածախ վաճառքով զբաղվող «Մեծ» ընկերության տնօրեն է արտաքին հարաբերությունների գծով:
Արդյոք ինչ-որ խնդիրնե՞ր են առաջացել դաշինքի ներսում, որ Գագիկ Ծառուկյանի ընկերը համարվող Աբրահամ Մանուկյանն այս ցուցակում չի ընդգրկվել: «Որևէ խնդիր չկա, ես ու Գագիկ Ծառուկյանը նորից ընկերներ ենք: Ես մեր ընտրատարածքում նորից աշխատելու եմ «Ծառուկյան» դաշինքի օգտին»,- հավելեց նա»:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում։