ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ահաբեկչության դեմ պայքարի նոր առաջարկով է հանդես եկել
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն առաջարկել է կազմակերպությունում ահաբեկչության դեմ պայքարին ուղղված նոր վարչություն ստեղծել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով РИА Новости-ին:
Գորչի առաջարկի շրջանակում՝ կոնտրահաբեկչական վարչության կառավարումը վստահված է լինելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին: Վարչության աշխատանքը չի հատվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այլ կառույցների աշխատանքին:
«Մեր նպատակը ահաբեկչության միջազգային սպառնալիքի դեմ գործող անդամ պետությունների հետ նոր համագործակցություն ստեղծել»,- ասել է Գուտերեշը, հավելելով, որ առաջրակվող նոր վարչությունը ոտնձգություն թույլ չի տա որևէ անդամ պետության սուվերենությանը: