Ընտրությունների օրը, ըստ ամենայնի, չի փոխվի
«Հրապարակ» թերթը գրում է. «Ոչինչ չկա այս պահին, մենք հիմք ենք ընդունում ամսի 2-ը»,-երեկ ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։ Այսինքն՝ որևէ փոփոխություն էլ չի՞ լինի։ «Չեմ կարող ասել»,-ասաց նա։ Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը խոստացել էր 4-5 օրով հետաձգել ընտրությունների օրը, եթե քաղաքական ուժերը գային համաձայնության։
Բայց կամ համաձայնության չեկան, կամ ներկայացրին, թե չեկան։ ՀԱԿ-ն ու «Համախմբումը» փորձեցին ընտրության օրը փոխել՝ այն վիճարկելով Սահմանադրական դատարանում, բայց 27 պատգամավորի ստորագրություն չհաջողվեց հավաքել, որ դիմեին ՍԴ։
Ի դեպ, ընտրության օրը չփոխելու իրական պատճառը, ասում են, այն է, որ միջազգային դիտորդներն արդեն «տոմսերն առել են, հյուրանոցները՝ ամրագրել» և այլևս չեն կարող փոխել ժամկետները»:
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: