«NASA»-ն կյանքի համար պիտանի 3 մոլորակ է հայտնաբերել
Գիտանակնները 7 մոլորակ են հայտնաբերել, որոնցից երեքը կարող են պիտանի լինել կյանքի գոյության համար: Մոլարակներն իրարից 39 լուսնային տարի հեռավարության վրա են գտնվում՝ 235 միլիոն մղոն: «NASA»-ի մամուլի ասուլիսը հեռարձակվել է գործակալության կայքում: Այս մասին գրում է Tvrain.ru-ն՝ հղում տալով «Nature» ամսագրին:
2016 թվականին գիտնականները «TRAPPIST-1» աստղի մոտ 7 մոլորակ էին հայտնաբերել Երկիր մոլորակի չափերի: Դրանցից երեքի վրա կյանքի գոյության համար պայմաններ կան:
Հետազոտողների խոսքով՝ այս համակարգն իդեալական լաբորատորիա է այլմոլորակային աշխարհների ուսումնասիրման համար և հնարավոր է, Երկիր մոլորակի սահմաններից դուրս կյանք որոնելու լավագույն վայրը:
Հաջորդող հետազոտությունները փորձագետներին հնարավորություն կտան պարզել, թե արդյոք այնտեղ ջուր կա: