«Apple»-ը Սթիվ Ջոբսի անվան թատրոն կբացի
«Apple»-ը հայտնել է այն մասին, որ աշխատակիցները կսկսեն տեղափոխվել ավելի քան 70 հեկտար տարածքով նոր շինություն արդեն 2017 թվականի ապրիլին: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով ընկերության պաշտոնական կայքին:
Ինչպես հաղորդվում է, 12 000 աշխատակիցների տեեղափոխման գործընթացը տեղի կունենա ավելի քան կես տարի, իսկ շինության և զբոսայգիների տարածքների կառուցումը կշարունակվի մինչև ամառ:
«Apple»-ը պատրաստ է իր հսկայական «Apple Park»-ի բացմանը, որի կազմում կլինեն նոր շտաբ-բնակարանը, թատրոնը և հանգստի գոտին: Շտաբ-բնակարանի գլխավոր շինությունը կլոր է և ամբողջութամբ ծածկված ապակով:
Կբացվի նաև սեփական թատրոն՝ 1 000 հանդիսատեսի համար: Թատրոնը կստանա Սթիվ Ջոբսի անունը: