Հայաստանում զինծառայությանը կանանց մասնակցության ընդլայնումն անհրաժեշտ քայլ է պաշտպանության անվտանգության արդյունավետության բարձրացման տեսանկյունից
Վերջին տարիներին Իսրայելի ռազմական ղեկավարությունը ակտիվ աշխատանքներ է տանում երկրի պաշտպանության բանակի հատուկ նշանակության և մարտական-օպերատիվ ստորաբաժանումներում կանանց ներգրավման ընդլայնման ուղղությամբ:
Եթե նախկինում կանայք զինծառայություն էին անցնում Իսրայելի պաշտպանության բանակի սպասարկող, բուժօգնության, սննդի ապահովման ստորաբաժանումներում, ապա ներկայում կանայք կազմում են Իսրայելի ԶՈւ հետախուզական և օպերատիվ ստորաբաժանումների ներգրավված անձնակազմի գրեթե 25%-ը:
Հայաստանում ԶՈւ-ում զինծառայությանը կանանց մասնակցության ընդլայնումը` այդ թվում և մարտական-օպերատիվ ու հատուկ նշանակության ստորաբաժանումներում, աստիճանական, բայց և անհրաժեշտ քայլ է երկրի պաշտպանության անվտանգության արդյունավետության բարձրացման տեսանկյունից: Կանայք այդպիսով տղամարդկանց հետ հավասարապես կկարողանան կիսել ոչ միայն իրավունքները, այլ նաև պարտականությունները:
Կարեն Վերանյան. Ֆեյսբուք