Մխիթարյանը ֆրանսիական «Սենթ Էտյենին»-ի դեմ խաղում մեկնարկային կազմում է (լուսանկար)
Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի պատասխան «Սենթ Էտյենին»-ի դեմ խաղում ՄՅՈւ-ի մեկնարկային կազմում է: Անգլիական թիմը թվիթթերյան իր էջում հրապարակել է այն:
Մեկնարկային կազմում են նաև Ռոմերոն, Յանգը, Սմոլինգը, Բային, Կարիկը, Պոգբան, Ֆելաինին, Մատան, Մխիթարյանը և Իբրահիմովիչը: