Թուրքիայի վարչապետն ահաբեկիչ է
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, երեկ մասնակցելով «Արդարություն և զարգացում» կուսակցության պառլամենտական խմբակցության նիստին, մի նշանով է ողջունել պատգամավորներին, որն ընդունված է «Մոխրագույն գայլեր» («Բոզ գուրդ») ահաբեկչական կազմակերպության անդամների մոտ:
Այդ կերպ Յըլդըրըմն իր գոհունակությունն է հայտնել ֆաշիստական «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավորներին, որոնք կողմ են քվեարկել Թուրքիայի սահմանադրության փոփոխման օրինագծին, որը պաշտպանվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի կողմից:
«MHP-ի մեր եղբայրները ասացին.«Հայրենիքը և ժողովուրդն ամենից վեր են: Եվ մենք համաձայն ենք նրանց հետ» -ասել է Թուրքիայի վարչապետը:
Օկուպանտ և ահաբեկչական Թուրքերի համար օրինակելի են ահաբեկչական կազմակերպությունների ակտիվ գործունեությունը: Թուրքիայի Հանրապետության ողջ պատմության ընթացքում գրեթե բոլոր վարչապետները համագործակցել են ահաբեկչական կազմակերպությունների հետ և զարմանալի չէ, որ ներկայիս վարչապետը բավական լավ տիրապետում է ահաբեկիչների «ժեստիկուլացիային»:
Հ. Գ. Ի վերջո, չմոռանանք, որ թուրքական քաղաքակրթական համակեցության հիմքը հանդիսացող անիմալիստական մոդելը՝ հանձին գայլի, շարունակում է մնալ թուրքական հասարակության զարգացման շարժիչ ուժն առ այսօր:
Գագիկ Համբարյան. Ֆեյսբուք