Լավրովը հայտնել է Պուտինի և Սարգսյանի պաշտոնական հանդիպման մասին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվա կայցելի և հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Интерфакс-ին:
Հանդիպումը տեղի է ունենալու Մոսկվայի և Երևանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի շրջանակներում:
«Կազմակերպում ենք Ռուսաստանի ևՀայաստանի նախագահների հերթական հանդիպումը»,- ասել է ՌԴ արտգործ նախարար Սերգեյ Լավրովը՝ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ բանակցությունների արդունքների շուրջ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:
Նալբանդյանն իր հերթին հայտնել է, որ ՀՀ նախագահի՝ Ռուսաստան կատարելիք պաշտոնական այց է պատրաստվում: