Ճապոնիայում հայտնաբերվել է Դաունի սինդրոմով երկրորդ կապիկը
Ճապոնիայի Կումամոտո արգելոցում ապրում է շիմպանզե Կանակոն` աշխարհում երկրորդ Դաունի սինդրոմով կապիկը:Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն ` հղում տալով ճապոնական «Primates» ամսագրին:
Առաջին Դունի սինդրոմով կապիկը հայտնաբերվել էր 1969թ.: Հսկայական շիմպանզեն մի տարի էլ չապրեց: Այնպես որ, 1992թ. ծնված Կանակոն այսպիսի անոմալիայով առաջին կապիկն է, որը այսքան երկար է ապրել: Կապիկը միշտ թուլակազմ է եղել, նրա ատամները թերզարգացած են, իսկ 2014թ. պարզվել է, որ նա սրտի փորոքի հետ կապված խնդիրներ ունի:
Գիտնականները դեռևս չեն պարզել, թե սինդրոմը որքանով է տարածված կենդանիների շրջանում: