Հնդկական նահանգն արգելել է շքեղ հարսանիքների անցկացումը
Հնդկաստանի Ջամմու և Քաշմիր նահանգն արգելել է «պերճ» հարսանիքների անցկացումը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Zee News-ին:
Մասնավորապես, 2017 թ.-ի ապրիլի 1-ից հարսանեկան արարողությանը հյուրերի առավելագույն թիվը չպետք է գերազանցի 500-ը՝ հարսի, իսկ 400-ը փեսայի կողմից: Նշանադրության արարողությանը թույլատրելի է հրավիրել մինչև 100 մարդու: Դրանից բացի, արգելվում է հրավիրատոմսերին քաղցրավենիք և չորացրած մրգեր:
Բացի դա, ցանկացած մասնավոր, հասարակական և կառավարական միջոցառումներում չի թույլատրվում բարձրախոսներ և հրավառություն անցկացնել: