Մեր զինվորը մշտապես մարտունակ վիճակում գտնվելու անհրաժեշտություն ունի
Ինքս ծխող եմ: Գիտեմ, որ դա հիմար ու խիստ վնասակար սովորություն է: Հիմար, որովհետև ինքս ինձ կամավոր թույնում եմ: Բայց դա իմ անձնական պրոբլեմն է, ինչպեսև՝ ծխելը թողնելու անհրաժեշտությունը գիտակցելը և նիկոտինային կարթից ազատվելու պայքարը:
Ի դեպ, բավականին «ուշ» եմ կուլ տվել այդ կարթը, որքան հիշում եմ՝ 19-20 տարեկանում: Մինչ այդ, դպրոցական տարիներին սպորտով էի զբաղվում (ֆուտբոլ, միջին տարածությունների վազք, ծանրամարտ): Եվ շատ ու շատ եմ ափսոսում, որ սկսեցի ծխել ու մինչև հիմա էլ ծխում եմ:
Ուստի, կարծում եմ, ճիշտ որոշում է կայացվել: Առողջ մարմնում՝ առողջ ոգի: Հատկապես՝ բանակում: Հատկապես՝ մե՛ր բանակում, որտեղ զինվորը ֆիզիկական մեծ ծանրաբեռնվածություն ունի և մշտապես մարտունակ վիճակում գտնվելու անհրաժեշտություն:
Ծխախոտը այդ շղթայում խոչընդոտ է և վնաս: Գիտեմ, որ ծխողներն էլի կշարունակեն ծխել: Բայց դա թող զուտ իրենց անձնական խնդիրը լինի՝ «հաճույքի համար պետք է վճարել»:
Իսկ այն գումարը, որ պիտի ծախսվեր կենտրոնացված կարգով զինվորներին ծխախոտ մատակարարելու վրա, ավելի լավ է ուղղել զորամասերի համար մարզական գույք (տրենաժորներ և այլն) ձեռք բերելուն: Այստեղ պետք է որոշման հղումը դնեի, բայց նախընտրեցի այս լավ ստեղծագործության հղումը զետեղել:
Արմեն Հակոբյան. ֆեյսբուք: