Կրկին սառնարանները բացելու ու դիակներ հանելու օրեր են նշանակված Ադրբեջանում
Զաքիր Հասանովը, աչքը դեռ չբացած, երևի մի քիչ էլ նոր փոխնախագահի նշանակումից ուրախացած, հայտարարություն է տարածել, թե ադրբեջանական բանակի զինվորները ոչնչացրել են հայկական դիվերսիոն խմբի ներթափանցումը: Ու վերջ: Ո՛չ տարածք, ո՛չ ժամ, ո՛չ մի ավելորդ բան, ասեցին, ուրեմն՝ պետք է հավատանք:
Նույն տրամաբանությամբ կարելի էր տարածել հայտարարություններ.
1. Ադրբեջանական բանակը վնասազերծեց Սպունգ Բոբին:
2. Ադրբեջանական բանակը թռավ լուսին:
3. Ադրբեջանական բանակը ազատագրեց Աֆրիկան սևամորթ օկուպանտներից:
4. և այլն:
Կրկին սառնարանները բացելու ու դիակներ հանելու օրեր են նշանակված Ադրբեջանում: Սրանք անկապ տեղը դիվերսիայի մասին լուր չեն տարածի: Հաջորդ լուրերը դժբախտ պատահարների և դիրքերում զոհերի մասին է:
Աշոտ Ասատրյան. ֆեյսբուք: