Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան երկրի անվտանգության կարևոր բաղկացուցիչներից է. Վիգեն Սարգսյան
Ինչպես արդեն տեղեկացրել էինք ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հարցարզույց է տվել РИА Новости գործակալությունը: Նախարարը պատասխանելով ռոսական 102-րդ ռազմաբազայի հետ կապված հարցին նշել է.
«Մեր դիրքորոշումը 102-րդ ռազմաբազայի հետ կապված հստակ ֆիքսված է այն համաձայնագրերում, որոնց հիմքում ընկած դրույթներով է այն հիմա ՀՀ-ում: Եվ հենց հենց Հայաստանն էր իր տարածքում ռազմաբազայի տեղակայման մասին պայմանագրի ժամկետի երկարաձգման նախաձեռնողը: Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան երկրի անվտանգության կարևոր բաղկացուցիչներից է: Դուք լավ գիտեք, որ համաձայանգրի երկարացումից հետո, ռազմաբազան պատասխանատու է ամբողջ Հայաստանի անվտանգության համար և մենք կարծում ենք, որ նրա ներկայությունը էֆեկտիվ է: Ինչ վերաբերում է բազայի անձնակազմի և սպառազինության տեսակների ավելացմանը. դա մարտավարության հարց է: Անհրաժեշտության դեպքում նման հարցերը հաշված ժամերի ընթացքում են լուծվում: Փառք Աստծո՝ դրա համար բոլոր ուժերն ու միջոցները կան: Անձնակազմի թվի ավելացումը երբեք չի կարող ինքնանպատակ լինել: Այն պետք է պատասխանի կոնկրետ իրավիճակում կոնկրետ մարտահրավերի»: