Ադրբեջանական բինգոն կամ ևս մեկ փաստ, թե ինչո՞ւ չի կարելի վստահել Ադրբեջանին
Բելառուսի նախագահ Լուկաշենկոն, շոյվելով Հեյդար Ալիևի անունն իր կրծքավանդակին կրելու «պատվից» Լապշինին արտահանձնեց Ադրբեջան՝ խիստ հարցականի տակ դնելով միաժամանակ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ՌԴ-ի նկատմամբ գործընկերային իր հարաբերություններն, ինչպես նաև Ղարաբաղյան կոնֆլիկտի՝ խաղաղ ճանապարհով լուծման հնարավորությունը:
Հասկանալի է, որ Լուկաշենկոյի շահերի կենտրոնը միայն Ալիևի շքանշանը չէր. նա հույս ուներ Ադրբեջանից էժան գազ ձեռք բերել, ավելի էժան:
Բայց ահա այստեղ ադրբեջանական քոչվոր բնավորության հերթական դրսևորումը եղավ՝ բացահայտ դավաճանություն օրեր տևած բարեկամությանը: Այսինքն, դժվար է դավաճան տեսակի դավաճանողի արարքը դավաճանություն անվանելը:
Երևի թե սա այն հազվադեպ դեպքերից է, երբ կարելի է Ալիևի քայլը համարել արժանի... արժանի՝ Լուկաշենկոյին:
Մերի Մանվելյան. ֆեյսբուք: