Ադրբեջանի նպատակը մեկն է՝ սեփական ու միջազգային հանրությանը «կերակրել» իր երևակայությանը հարիր անպտուղ քարոզչական հնարքներով. Սենոր Հասրաթյան
Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քիչ առաջ Ադրբեջանի ՊՆ-ն շրջանառության մեջ դրեց հերթական հորինվածքը, որով հայկական կողմին մեղադրում է դիվերսիոն գործողություն իրականացնելու մեջ: Հարևան սուլթանապետության ագիտպրոպի կողմից տարածված ապատեղեկատվության նպատակը մեկն է և բավականին պրիմիտիվ՝ սեփական ու միջազգային հանրությանը «կերակրել» իր երևակայությանը հարիր անպտուղ քարոզչական հնարքներով»: