Ալիևը գնալով կտրվում է իրականությունից. ինչ հետևանքներ կունենա նրա՝ կնոջը փոխնախագահ նշանակելու որոշումը
Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել իր կնոջը՝ Մեհրիբան Ալիևային Ադրբեջանի առաջին փոխնախագահ նշանակելու մասին։ Այս զավեշտալի փաստը խոսում է այն մասին, որ Ալիևը գնալով կտրվում է իրատեսությունից, ինչը պետք է նկատել, բավական վտանգավոր երևույթ է՝ հաշվի առնելով այն, որ Ալիևի կողմից որոշումների ընդունման գործում գերակշռում են չկշռադատվածությունը, որոշումների կայացման գործում հապճեպությունը և իռացիոնալիզմը։
Մյուս կողմից, այս նշանակումը կարող է որոշակիորեն թուլացնել Ալիևի դիրքերը նախագահական վարչակազմում ու քաղաքական վերնախավի կլանում առհասարակ։ Խնդիրը նրանում է, որ ալիևյան թիմում կան բավական պատրաստված քաղաքական գործիչներ, որոնց վրա հիմնվում է նույն ինքը՝ Ալիևը և որոնք ունեն ոչ պակաս ձգտում՝ իշխանության բուրգի վերին հատվածում ավելի բարձր պաշտոններ ստանձնելու համար։
Մեհրիբան Ալիևայի՝ երկրի առաջին փոխնախագահի պաշտոնին նշանակումը իչիք է դարձնում այդ թևի ներկայացուցիչների սպասելիքները և կարող է հակասություններ բերել Ալիևի հետ անձնական ու գործնական հարաբերություններում։ Սա իր հերթին տրամաբանորեն կարող է բացասաբար ազդել երկրի որոշումների կայացման գործընթացի վրա։
Կարեն Վերանյան. ֆեյսբուք: