Ռուսատյացությունն անցնում է բոլոր թույլատրելի սահմանները
Հետևելով համացանցի գրառումներին` պարզվում է` հայաստանյան հասարակական-քաղաքական դաշտի որոշակի շրջանակներում ռուսատյացությունն անցնում է բոլոր թույլատրելի սահմանները: Բանը հասել է նրան, որ մարդիկ անհասկանալի պատճառներով պարզապես հրճվում են Չուրկինի մահվան ցավալի փաստի հետ կապված: Անկախ ամեն ինչից, անկախ քաղաքական հայացքներից, զուտ մարդկային տեսանկյունից նման պահվածքը կամ վարքագիծը անընդունելի է:
Հայաստանի որոշակի հասարակական շրջանակներում ռուսատյացությունն այն աստիճանի է աճել, որ Ռուսաստանի ցանկացած հաջողություն կամ անհաջողություն վերապրում են, ինչպես իրենց անձնականը: Եթե փորձենք համեմատել հայաստանյան այն շրջանակների հետ, որոնք կողմնակից են հայ-ռուսական համագործակցության խորացմանը, ապա այստեղ նման դեպք դժվար թե մտաբերենք, երբ արևմտյան այս կամ այն քաղաքական գործչի մահվան կամ անձի հետ կապված միջադեպի առիթով խրախճանք լինի:
Այս առիթով հիշեցի նաև մեկ այլ միջադեպ, երբ Սիրիա ուղևորված հումանիտար օգնություն տեղափոխող ռուսական ինքնաթիռը վթարի ենթարկվեց, բոլոր ուղևորները զոհվեցին: Այդ ժամանակ կրկին, ցավոք, մեր համացանցում բավական հաճախ կարելի էր հանդիպել հրճվանքների. Մի բան հասկանալի է, որ հետխորհրդային այս ոչ մեծ ժամանակահատվածում արևմտյան ծրագրերը հսկայածավալ աշխատանք են կատարել «ուղեղների սրսկման» գործում:
Կարեն Վերանյան. ֆեյսբուք: