Րաֆֆի Հովհաննիսյանը երկու օր առաջ մեկնել է Միացյալ Նահանգներ
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»–ի հավաստի տեղեկություններով՝ «ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը երկու օր առաջ մեկնել է Միացյալ Նահանգներ, որտեղ պետք է գործնական հանդիպումներ ունենա։ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Ժամանակ»–ի հետ զրույցում հաստատել է Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Հայաստանից մեկնելու փաստը՝ հավելելով, որ պարոն Հովհաննիսյանը քարոզարշավի մեկնարկին և ընտրություններին Հայաստանում կլինի»։
Մանրամասները՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում։