Եղվարդում գաղտնի հարցման արդյունքները սարսափեցրել են Արամ Հարությունյանին
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ»-ի տեղեկություններով՝ Կոտայքի տարածաշրջանում նախկին նախարար ու նախկին մարզպետ Արամ Հարությունյանը (Բուլկի Արամ), իր հավատարիմ մարդկանց միջոցով հատուկ հարցումներով փորձում է իր համար պարզել իրավիճակը՝ որքան ձայն կունենա ներկա պահին։ Հարցումները Ահարոն Ադիբեկյանի գիտահետազոտական-միտահետազոտական չափանիշներով չեն, այլ՝ պարզ ու հստակ հարցումներ։
Օրինակ, Եղվարդում՝ իր ծննդավայրում, Արամ Հարությունյանի մարդիկ շրջել են տնետուն, հարցումներ են արել բոլորին և արդյունքում…. խայտառակություն։ «Ըստ Արամի մարդկանց տվյալների՝ Արամ Հարությունյանին պատրաստ է ընտրել յուրաքանչյուր 9-րդ եղվարդցին։ Բա էն մնացած ո՞ւթը…»:
Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում: