Նավթի համաշխարհային գներն աճել են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճել են: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով սակարկությունների տվյալները:
Նյու Յորքի «NYMEX» բորսայում «WTI » թեթև նավթի մարտյան ֆյուչերսներն աճել են 0,26%-ով՝ կազմելով բարելի դիմաց 54,48 դոլար:
Լոնդոնյան «ICE Futures» բորսայում «Brent» տեսանի նավթի ապրիլյան ֆյուչերսներն աճել են 0,46%-ով՝ կազմելով բարելի դիմաց 56,85 դոլար: