Բաթումիում գտնվող «Արենա» գիշերային ակումբում հրդեհ է բռնկվել. կա զոհ
Բաթումիի «Արենա» գիշերային ակումբում բռնկված հրդեհի արդյունքում մի կին զոհվել է: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Interfax.ru-ին:
Ականատեսների խոսքով՝ հրդեհը բռնկվել է պայթած օդորակիչի արդյունքում և մեկ ակնթարթում պատել է ողջ սրահը: Այդ պահին դեպքի վայրում 30-ից ավել մարդ է եղել:
Նշվում է, որ ևս 4 մարդ տուժել է, որոնցից 2-ի առողջությունը գնահատվում է ծանր:
Նախնական տվյալներով՝ զոհվածը աշխատում էր գիշերային ակումբում: