Վաճառվել է ռոմի՝ աշխարհում ամենաթանկարժեք շիշը
Ֆրանսիայում 100 հազար եվրոյով վաճառվել է ռոմի աշխարհում ամենաթանկարժեք շիշը, որը ստեղծվել է ֆրանսիական ռոմի «Clément» տան և Ֆիլիպ Թըրների ոսկերչական տան համագործակցության արդյունքում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Liberation-ին:
«Բակարա» ապրանքանիշի բյուրեղապակուց պատրաստված և 18 կարատանոց ոսկով զարդարված շշի գնորդը իտալացի է, ում անունը չի հաղորդվում:
Նշվում է, որ շշում պահվում է 1966 թ.-ի «Clément» ռոմ,որը նախկին երբեք չի վաճառվել: Աշխարհում գոյությունը ունի նման ռոմի 40 շիշ: