Գերմանացի զբոսաշրջիկն ընկել է 9-րդ հարկից և ողջ մնացել
Թաիլանդում գերմանացի զբոսաշրջիկը ողջ է մնացել հյուրանոցի 9-րդ հարկից ընկնելուց հետո: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Phuket Gazette-ին:
Նշվում է, որ 53-ամյա տղամարդն ընկել է Պատայայի հյուրանոցներից մեկի տանիքից, որտեղ սրճարան կա: Դեպքի հետևանքով տղամարդը կոտրել է ձեռքը:
Ներկայումս գերմանացին տեղի հիվանդանոցներից մեկում է: