Մալայզիայի ոստիկանությունը ԿԺԴՀ-ից խնդրել է փոխանցել Կիմ Չեն Նամի սպանության գործով կասկածյալներին
Մալայզիայի իրավապահ մարմինները ԿԺԴՀ-ի իշխանություններից խնդրել է փոխանցել Կիմ Չեն Նամի սպանության մեջ կասկածվող 4 անձանց: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Bernama գործակալությանը:
Նշվում է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդի եղբոր սպանության գործով 4 կասկածյալները լքել են Մալայզիան և ժամանել Փխենյան:
Բացի դա, նշվում է, որ Կիմ Չեն Նամի ընտանիքի անդամներից ոչ ոք չի եկել նրա մարմինը ճանաչելու և ԴՆԹ անալիզ հանձնելու: