Պարբերաբար խաբվելը՝ խաբելուն հավասար մեղք է
Սնկի պես աճող քոչվոր կուսակցականների՝ կուսակցությունից-կուսակցություն թռնելը, իրար միս ուտող քաղաքական ուժերի դաշինքներ ստեղծելը, իշխանությունից թռած հանցագործների և «ընդդիմադիրների» իրար ծոց հայտնվելը, մի խոսքով՝ նպատակն արդարացնում է միջոցները սկզբունքով ապրողները, ապացուցում են, որ ավազակապետությունում չկա քաղաքական պայքար, որ սրանք բոլորը միասին «ազգային ախոռ» ձգտելով, սոսկ «աբռուստի» հարց են լուծում:
Այսինքն՝ կամա, թե ակամա, դառնում են ռեժիմի կլիենտներ և նպաստում են թիվխփողների երազած «ընտրական մթնոլորտի» ստեղծմանը, որը միակ միջոցն է ռեժիմի վերատադրման և լեգիտիմացման: Այս բոլորը տեսնող, հանդուրժող և «ընտրության» գնացող ժողովուրդը նույնպես՝ կամա, թե ակամա դառնում է նենգախաղի մասնակից ու հանցակից: Ասել է, թե մաս է կազմում՝ սեփական դժբախտությանը:
Արմեն Զատիկյան.ֆեյսբուք: