Հայաստանյան հասարակական-քաղաքական դաշտի որոշակի շրջանակներում ռուսատյացությունը անցնում է բոլոր թույլատրելի սահմանները
Հետևելով համացանցի գրառումներին` պարզվում է` հայաստանյան հասարակական-քաղաքական դաշտի որոշակի շրջանակներում ռուսատյացությունը անցնում է բոլոր թույլատրելի սահմանները: Բանը հասել է նրան, որ մարդիկ անհասկանալի պատճառներով պարզապես հրճվում են Չուրկինի մահվան ցավալի փաստի հետ կապված:Անկախ ամեն ինչից, անկախ քաղաքական հայացքներից, զուտ մարդկային տեսանկյունից նման պահվածքը կամ վարքագիծը անընդունելի է:
Հայաստանի որոշակի հասարակական շրջանակներում ռուսատյացությունն այն աստիճանի է աճել, որ Ռուսաստանի ցանկացած հաջողություն կամ անհաջողություն վերապրում են, ինչպես իրենց անձնականը:Եթե փորձենք համեմատել հայաստանյան այն շրջանակների հետ, որոնք կողմնակից են հայ-ռուսական համագործակցության խորացմանը, ապա այստեղ նման դեպք դժվար թե մտաբերենք, երբ արևմտյան այս կամ այն քաղաքական գործչի մահվան կամ անձի հետ կապված միջադեպի առիթով խրախճանք լինի:
Այս առիթով հիշեցի նաև մեկ այլ միջադեպ, երբ Սիրիա ուղևորված հումանիտար օգնություն տեղափոխող ռուսական ինքնաթիռը վթարի ենթարկվեց, բոլոր ուղևորները զոհվեցին:Այդ ժամանակ կրկին, ցավոք, մեր համացանցում բավական հաճախ կարելի էր հանդիպել հրճվանքների:Մի բան հասկանալի է, որ հետխորհրդային այս ոչ մեծ ժամանակահատվածում արևմտյան ծրագրերը հսկայածավալ աշխատանք են կատարել ''ուղեղների սրսկման'' գործում:
Կարեն Վերանյան.ֆեյսբուք: