Շնաձուկը մահացու վիրավորել է սերֆինգիստին
Տղամարդը, ով Հնդկական օվկիանոսում՝ ֆրանսիական Ռեյունիոն կղզում սերֆինգով էր զբաղվում, մահացել է շնաձկան հարձակման հետևանքով: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով francetvinfo.fr պորտալին:
Պորտալի տեղեկության համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի առավոտյան: Փրկարարներին հաջողվել է ջրից հանել սերֆինգիստի պատառոտված մարմինը: Զոհվածը 26 տարեկան էր:
Շնաձկան հարձակումը տեղի է ունեցել ափամերձ վտանգավոր գոտում, որտեղ արգելված են լողալն ու ջրի հետ կապված ցանկացած սպորտաձև:
2011 թ.-ից սկսած նման դեպքերի գրանցվել են 20 անգամ, որոնցից 8-ը՝ մահվան ելքով: