Պորոշենկոն կոչ է անում ուժեղացնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հանդես է եկել Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների փաստաթղթերը Ռուսաստանի կողմից ճանաչվելուց հետո հակառուսական պատժամիջոցների կոշտացման մասին կոչով: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Նախագահը հանդես է եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կոշտացմանը կողմ նրա կողմից կեղծ փաստաթղթեր ընդունելու պատճառով»,- գրել է ուկրաինացի առաջնորդի մամուլի քարտուղար Սվյատոսլավ Ցեգոլկոն թվիթթերյան իր էջում:
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Մոսկվայի կողմից Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչման հավանական հեռանկարների հարցը ճիշտ չէ, նրանց փաստաթղթերի ճանաչման մասին որոշումն ընդունվել է մարդասիրական նկատառումներից ելնելով: