Գերմանիայում մեկնարկել է «Lada Vesta»-ի վաճառքը
Գերմանիայում սկսվել է «Lada Vesta»-ի նոր մոդելի վաճառքը: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Ինչպես հաղորդվում է, «Lada Vesta»-ն ներկայացվելու է գերմանական շուկայի համար: Այսպես, մեքենան սկսել է համապատասխանել «Եվրո 6»-ին, որի համար փոփոխվել են որոշ նյութեր: Բացի այդ, մեքենան մի շարք նոր հնարավորություններ է ձեռք բերել:
Ռուսական սեդանի արժեքը նվազագույնը գնահատվում է 12.49 հազար եվրո: Ավտոմատ փոխանցման տուփով մեքենան կարժենա 13.25 հազար եվրո:
Այս պահին ռուսական մակնիշը ներկայացված է Գերմանիայում և Սլովակիայում: Ընկերության նախագահի խոսքով՝ հերթը Չեխիայինն է: Նա նաև հայտնել է, որ 2017 թվականին «АвтоВАЗ»-ը նախատեսում է մեծացնել արտահանման չափերը 50%-ով: