Ֆրանսիայում ահաբեկչական գործողության կասկածանքով 3 մարդ է ձերբակալվել
Ֆրանսիայի ոստիկանությունը 3 մարդու է ձերբակալել, ովքեր կասկածվում են երկրում ահաբեկչական գործողություն ծրագրելու մեջ: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով France Press-ին:
«Կասկածյալները ծրագիր են ունեցել, որի նախագծման մեջ նրանք էականորեն առաջ են գնացել, ինչից հետո ոստիկանները որոշել են ձերբակալել նրանց»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:
Հաղորդվում է, որ ձերբակալությունները տեղի են ունեցել Մասելում և Կլերմոն Ֆերրանեում: