Կոռուպցիան խթանում է ահաբեկչությունը. հետազոտություն
Երկրում կոռուպցիայի բարձր մակարդակը նպաստում է ահաբեկչական գործողության աճին, ինչպես նաև ահաբեկչական կազմակերպություններին թույլատրում է նոր անդամներ ներգրավել: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով «Transparency International» միջազգային կազմակերպության հրապարակած հաշվետվությանը:
Կամզակերպության հետազոտության արդյունքներով՝ կոռուպցիան ահաբեկչության աճը խթանում է 3 ճանապարհով. առաջին հերթին ահաբեկչական խմբավորումների անդամները, օգտվելով կոռումպացվածության բարձր մակարդակից, կարողանում են իրենց շարքերը ներգրավել նոր մարդկանց: Երկրորդը՝ կոռուպցիան նաև էականորեն թուլացնում է պետական հաստատությունները, որոնք կարող են արդյունավետ հակազդել ծայրահեղականների գործողութուններին:
Հաշվետվությունը նույնպես ընդգծում է, որ կոռումպացված պետական պաշտոնյաները գրոհայիններին թուլ են տալիս ֆինանսական շարժ և զինամթերքի հոսք: