Յունկերը կոչ է արել չմոռանալ Չերչիլի ունեցած ավանդը ԵՄ-ի կայացման մեջ
Եվրոհանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը երեքշաբթի կոչ է արել «Brexit»-ի ընթացքում հարգալից վերաբերվել Եվրոմիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն՝ հաշվի առնելով վերջինիս ունեցած պատմական ավանդը: Այս մասին գրում է РИА Новости-ն:
«Պետք է կարգավորել այդ գործը ոչ թե թշնամությամբ լցված սրտով, այլ այն բանի գիտակցմամբ, որ կոնտինենտը շատ բաներով է պարտական Մեծ Բրիտանիային: Առանց Չերչիլի մենք այժմ այստեղ չէինք լինի»,- ասել է նա:
Յունկերը նույնպես խոստովանել է, որ Եվրոմիությունը ճգնաժամ է ապրում: