Երբ հասարակությանդ համար կարևորը կաղապարն է
Հայ հանրությունն ակտիվ ապրում է ընտրությունների թոհուբոհով....ու կրկին ընկել է համընդհանուր ամնեզիայի մեջ: Հանուն մի պատառ ընտրակաշառքի պատրաստ ենք մոռանալ, որ այսօրվա իշխանություն քննադատողն ընդամենը օրեր առաջ է դարձել ընդդիմություն ու անգամ ընդդիմությանը հարիր բառապաշարին դեռ չի կարողացել ամբողջությամբ ծանոթանալ:
Մոռանում ենք, որ Հայաստանի փրկության 15 քայլ առաջարկողն ամիսներ առաջ 15 փաստարկ անգամ չունեցավ, թե ինչու կարելի է իրեն հայտնի մտավոր կարողությունների տեր մարդը չհամարել:
Մոռանում ենք, որ տնտեսագիտական ամպագորգոռ հաշվարկներով հանդես եկող՝ ժամանակին Հայաստանի գլխավոր տնտեսագետն այնպիսի ապահաշվարկներ արեց, որի տակից մինչև օրս պետությունը դուրս չի կարողանում գալ:
Հայ հանրությունն այնպիսի ամնեզիայի մեջ է, որ անգամ մոռանում է, որ բարեկեցության մակարդակով բավական անբարենպաստ վիճակում գնտվող հանրություն է, և մոռանալով դա՝ բոլորի ձեռքում կարելի է տեսնել IPhone, չնայած. որ այդ հեռախոսի իրական «միսիաների» կատարման համար վճարովի ծրագրերից և ոչ մեկը չկա...Չէ՞ որ կարևորը կաղապարն է:
Մերի Մանվելյան. ֆեյսբուք;