Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. Արցախի ՊԲ
Այսօր ադրբեջանական մի շարք լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունն առ այն, թե իբր երեկ գիշեր ղարաբաղյան ուժերը կրակահերթեր են արձակել Ակնայի շրջանի Այաղ Քերվենդ գյուղի հովիվների ուղղությամբ, հերթական ապատեղեկատվություն է:
ՊԲ առաջապահ զորամասերը երբեք քաղաքացիական օբյեկտներն ու խաղաղ բնակչությանը չեն թիրախավորում:
Ավելին՝ ՊԲ առաջապահ ուժերը երբեք նախահարձակի դերում հանդես չեն գալիս, իսկ ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ կրակ են բացում միայն խիստ անհրաժեշտության դեպքում: