Լե Պենը հրաժարվել է հանդիպել մուֆտիի հետ գլխաշոր չկրելու համար
Ֆրանսիայի նախագահական ընտրությունների թեկնածու, «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը հրաժարվել է հանդիպել Լիբանանի մուֆտի Շեյխ Աբդուլ Լատիֆի հետ գլխաշոր կապելու պահանջի պատճառով: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Le Figaro-ին:
Լե Պենը հանդիպման էր եկել մուֆտիի գրասենյակ, երբ իրեն գլխաշոր են տվել՝ որպես հանդիպման պայմաններից մեկը:
«Աշխարհում գլխավոր սուննին իմ առջև նման պահանջ չի դրել, այնպես որ ես պատճառ չունեմ համաձայնելում... Բայց դա կարևոր էլ չէ, կարող եք մուֆտիին փոխանցել իմ հարգանքը, բայց ես չեմ ծածկի ինձ»,- ասել է նա:
Լե Պենը նաև նշել է, որ սկզբում նա հրաժարվել է հանդիպմանը գլխաշոր կրելուց, և նրանք հանդիպումը չեղյալ չեն համարել, այդ պատճառով էլ վերջինս եկել էր: