«Ferrari»-ն նոր առեղծվածային սուպեր նորույթ է պատենտավորել
Եվրոպական պատենտավորման օրգանները հրապարակել են լուսանկարներ, որոնք «Ferrari» ընկերությունն իրեն է վերագրել: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Լուսանկարներում ինչ-որ մեքենա է պատկերված, որը, ի դեպ, լիովին հիշեցնում է «LaFerrari» սուպերհիբրիդին: Ըստ լուրերի՝ իտալացիները կարող են թողարկման պատրաստել դրա մեկ այլ տարբերակը:
Դիզայնի գրանցման հայտը պատենտավորման գերատեսչությունում տվել են իտալացիներին, ինչպես պարզվել է, դեռևս նախորդ տարվա օգոստոսին: Այսպիսով, ինչ-որ նոր սուպերքարի ստեղծման աշխատանքները «Ferrari» ընկերությունում տանում են նվազագույնը սկսած այդ ժամանակաշրջանից:
Դիզայնի հեղինակն ընկերության գլխավոր ոճաբան Ֆլավիո Մանցոնին է: