Այսպես շարունակվելու դեպքում ոչ թե ազգ-բանակ կունենանք, այլ՝ ազգ-կազինո
Օսկանյանի տղայի պատմությունը երկկողմանի լսելուց հետո հանգեցի այն եզրակացության, որ խնդիրը ոչ թե կոնկրետ այս դեպքի մեջ է, այլ որ տասնյոթ տարեկան երեխան կարողանում է առանց խոչնդոտի միլիոնավոր դրամների խաղադրույքներ կատարել, այն դեպքում, երբ ցանկացած քաղաքակիրթ ինչպես նաև բռնապետական երկրում, երեխաներին այդպիսի հնարավորություններ տվողը կդատվեր օրենքի ամբողջ խստությամբ (Օսկանյանի ժամանակին ապրած ԱՄՆ-ում այդ տարիքի երեխաներին ծխախոտ ու ալկոհոլ վաճառելու համար են դատում ուր մնաց խաղադրույքներ անելու, իսկ Օսկանյանի դրանից առաջվա ապրած Սիրիայում նույն բանի համար կարող են կախաղան էլ հանել):
Ու եթե խնդրին ավելի խորքային ես նայում Հայաստանում երեխաները հնարավորություն ունեն նաև ինտերնետով կազինո խաղալ, իսկ ինտերնետից օգտվել չիմացող մեծահասակներն էլ, երբ ինչ որ անախորժություն են ունենում աշխատավայրում կամ ընտանիքում, կազինոներն այնքան մոտ են գտնվում քաղաքին, որ չեն ալարում գնան ու իրենց ունեցած-չունեցածը մսխեն՝ դարդերը մոռանալու համար, էն դեպքում, երբ կրկին նույն ԱՄՆ-ում կազինոները մեգապոլիսներից այնքան հեռու են գտնվում, որ թրաֆիկների ճանապարհին մարդ մոռանում էլ է ինչի համար էր ուզում կազինո գնալ:
Ասածս այն է, որ էսպես շարունակվելու դեպքում ոչ թե ազգ-բանակ կունենանք, այլ ազգ-կազինո:
Առաքել Սեմիրճյան. ֆեյսբուք: