Սպանված Կիմ Չեն Նամի մտերիմ ընկերը պատմել է նրա վախերի մասին
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի խորթ եղբոր՝ սպանված Կիմ Չեն Նամի մտերիմ ընկերը պատմել է, որ վերջին մի քանի տարիներին նա պարանոյա ուներ: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:
Նշվում է, որ հենց դրա պատճառով նա թաքնվում էր հյուսիսկորեական իշխանություններից: Էնթոնի Սահակիանը «Guardian»-ին տված հարցազրույցում պատմել է, որ գրեթե ամեն օր հանդիպել է Կիմ Չեն Նամի հետ, երբ նա Շվեյցարիա էր ժամանում:
«Մենք քննարկում էինք ռեժիմը, նրա խորթ եղբորը, խոսում այն մասին, թե ինչ է այնտեղ տեղի ունենում: Մեկ բան կարող եմ ասել, որ նա երբեք հետաքրքրված չի եղել իշխանությամբ: Նա շատ էր տխրում իր երկրում տիրող իրադրության պատճառով: Դա մեծացնում էր նրա վրա ճնշումը, քանի որ ոչինչ չէր կարող անել: Նա վախենում էր: Դա վախ չէր, այլ պարանոյա»,-պատվել է նա: