Ներքին թշնամին արտաքին թշնամու հուսալի գործընկերն է
Ներքին թշնամի ասածը, դա արտաքին թշնամու հուսալի գործընկերն է՝ ներսում։ Դրսի թշնամուց ավելի վտանգավոր է: Ասենք, ո՞նց եք պատկերացնում, թուրքը կարո՞ղ է մտնել Հայաստան, այսքան հանքավայր, անտառ, եկեղեցի ու հնություններ ավիրի՞: Կարո՞ղ է գա Հայաստանի ներսում պատմության հետքերը ջնջի, կորցնի՞:
Թուրքը չի կարող, բայց իր փոխարեն տեղական հուսալի գործընկերներն են անում:
Թուրքը չի կարողանում սահմանները դատարկի, ազատի ժողովրդից, բայց իր ներքին գործընկերը նորմալ անում է թուրքի գործը:
Դպրոցներն է փակում, մանկապարտեզներն է փակում, ապրելու պայմաններն է վատացնում, գյուղացուն վարկերի տակ է գցում, գյուղից հանում խոպան ուղարկում: Ու էլի հազար ու մի պահեր կան, թե ոնց ա ներքին թշնամին թուրքին թև ու թիկունք դարձած օգնում:
ՍաղՕլ, ինչ ասեմ....
Մենք թողնում ենք, դուք էլ անում եք:
Լալա Մանուկյան. ֆեյսբուք: