«Ժառանգություն» կուսակցությունից արտահոսք է սպասվում
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգությունից», կարելի է ասել, ոչինչ չմնաց։ Կուսակցությունից դուրս գալու մասին երեկ հայտարարեց «Ժառանգության» ծանր հրետանի Զարուհի Փոստանջյանը։
Իսկ «Ժառանգությունում» խմորումները սկսվել են դեռևս վաղուց, 2017-ի ընտրությունները, թերևս, կդառնան այս կուսակցության փոշիացման վերջին ակորդը։ Խլրտոցները նկատելի դարձան 2012-ի ընտրությունների ժամանակ, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը սրտացավ չգտնվեց իր թիմակիցների՝ կուսակցության կորիզի հանդեպ՝ Անահիտ Բախշյանի, Արմեն Մարտիրոսյանի, Ստյոպա Սաֆարյանի, Լարիսա Ալավերդյանի։
Մարդիկ, որոնք «Ժառանգության» ստեղծման օրվանից դարձել էին շարքային քաղաքացիների «շտապօգնությունը», մղվեցին հետին պլան։ Կուսակցությունը դաշինք կազմեց նորահայտ ու չկայացած մի կուսակցության՝ «Ազատ դեմոկրատների» հետ, որտեղ միայն Զարուհի Փոստանջյանն էր անցողիկ տեղում։
Որոշ տեղեկություններով, «Ժառանգություն» կուսակցությունից արտահոսք է սպասվում: Դաշինք կազմելու կուսակցության որոշմանը վերջերս դեմ էին արտահայտվել «Ժառանգության» Կապանի, Սիսիանի կառույցների ներկայացուցիչները: Չի բացառվում, որ նրանք Զ. Փոստանջյանի հետ միասին դուրս գան կուսակցությունից»:
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: