Ռեյտինգայինով առաջադրված գլադիատորներն իրեր դեմ կյանքի-մահու պայքար են մղելու․ Զոհրաբյան
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ռեյտինգային ընտրակարգը նմանեցրել է գլադիատորական մարտերի:
«Հաշվի առնելով ռեյտինգային ընտրակարգի այլանդակ բնույթը՝ ընդդիմադիր քաղաքական ուժերիս հաջողվեց գոնե մի քանի սկզբունքային դրույթ ֆիքսել ԸՕ-ում, որը հնարավորություն կտա որոշակի վերահսկողություն իրականացնել ընտրական գործընթացի նկատմամբ: Հակառակ դեպքում՝ մեզ սպասվում էր Պոմպեյի կործանմանը հավասարազոր ընտրական ցնցում»-,ասել է նա:
Իսկ երկու առանցքային դրույթները ընտրական ողջ գործընթացի տեսանկարահանման և ընտրողների ստորագրված ցուցակները հրապարակելու պահանջն է եղել: «Հիշեք, ռեյտինգային այս դեֆորմացված ընտրակարգը հենց ՀՀԿ ներսում է բերելու գլադիատորական մարտերի: Ռեյտինգայինով առաջադրված գլադիատորներն իրար դեմ կյանքի-մահու պայքար են մղելու և հաղթելու է նա, ով վերջում «ողջ» կմնա: Սա է այս համակարգի փիլիսոփայությունը»,-ասել է նա»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: