Միհրան Պողոսյանը խոստացել է սմարթֆոններ բաժանել
«Ժամանակ» օրաթերթը գրում է․ «Մեր տեղեկացմամբ՝ նախընտրական այս շրջանում ամենաառատաձեռնը խոստանում է լինել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը։ Նա, գումարից բացի, իր ընտրողներին առաջարկում է բավական արժեքավոր սմարթֆոններ, սակայն այդ սմարթֆոններն ընտրողներինը կդառնա այն պարագայում, եթե վերջիններս քվեարկեն իր օգտին և այդ հեռախոսով լուսանկարեն քվեաթերթիկը։
Միայն համապատասխան քվեարկությունը ցույց տալուց հետո նրանք կստանան հեռախոսը»։
Մանրամասները՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: