ՀՀԿ-ականները լծվել են իրենց օգտին ձայներ ապահովելու գործին
«Ժամանակ» թերթը գրում է. «Գյումրիում ՀՀԿ ռետինգային ընտրակարգով առաջադրված Արման Սահակյանն արդեն իսկ լծվել է իր օգտին ձայներ ապահովելու գործին։
Մեզ հասած տեղեկություններով՝ Սահակյանն իրեն պատկանող «Սովրանո» ընկերության աշխատակիցներին խմբերով գրանցում է Գյումրիում, որպեսզի նրանք քվեարկեն իր օգտին։
Նման մի փորձ էլ ցանկացել է անել Արաբկիրում առաջադրված Արտակ Սարգսյանը՝ ՍԱՍ-ի Արտակը, սակայն նրա փորձը հաջողությամբ չի պսակվել։ Գործին միջամտել է ոստիկանապետ Վովա Գասպարյանի փեսան՝ Արթուր Գրիգորյանը։ Նա ՍԱՍ-ի Արտակին հիշեցրել է, որ ՕՎԻՐ-ի դռներն իր առջև փակ են։
Մանրամասները՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: